Կարևոր իրադարձություններ

«Եկեք Բաղրամյան պողոտա, կարևոր խոսակցություն կա». Նիկոլ Փաշինյան

02 Հոկտեմբեր, 2018 20:23
«Եկեք Բաղրամյան պողոտա, կարևոր խոսակցություն կա». Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդն է հաղթանակ տարել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ «Ելք» դաշինքը։ Սա օրենք չէր, որ ընդունվեց, գողեգող մտան, ուզում են տանել արյունահեղության։ Չեն ուզում էդ մտքի հետ հաշտվել, որ ժողովուրդը հաղթել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Ուզում են գիշերով ժողովրդի իրավունքները խլել, չի՛ ստացվելու»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը։ Պատգամավորների քարտերը «Ելք» խմբակցությունը հավաքել էր, նրանք քվեարկեցին ձեռքով։ Նախագիծն ընդունվել է 67 կողմ ձայնով։

Այս պահին ԱԺ շենքը շրջափակված է, բոլոր մուտքերը փակ են։ Բաղրամյան պողոտայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկեք Բաղրամյան պողոտա, կարևոր խոսակցություն կա»,-հայտարարեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին