Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը լուծարելու որևէ հիմք առկա չէ. Շարմազանով

02 Հոկտեմբեր, 2018 19:42
Ազգային ժողովը  լուծարելու որևէ հիմք առկա չէ. Շարմազանով

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Արտահերթ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը»:

Նա դարձյալ կրկնեց՝ Ազգային ժողովը ընտրվել է օրինական. «Հետևաբար ԱԺ-ն լուծարելու որևէ հիմք առկա չէ»:

Շարմազանովը տարակուսում է՝ ո՞ւր է ընդունված Ընտրական օրենսգիրքը, ո՞ւր են փոփոխությունները Կուսակցությունների մասին օրենքում, և ո՞ւր է կոնսենսուսը այս դահլիճում: «Ո՞ւր է, չկա՛»,- ասաց նա՝ հիշեցնելով վարչապետի խոսքերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին