Կարևոր իրադարձություններ

Հանրապետականներն արտահերթ նիստ են անցկացնում

02 Հոկտեմբեր, 2018 19:32
Հանրապետականներն արտահերթ նիստ են անցկացնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ: Նշենք, որ Հանրապետական խմբակցությունը քիչ առաջ նիստ է հրավիրել: 

Վարչապետը պատգամավորներին կոչ է արեց չգնալ Ազգային ժողով և չքվեարել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի օգտին: Այս պահին խորհրդարանում լարված իրավիճակ է: ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում քննարկում են իրավիճակը: 

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ է հրավիրվել նաև Ծառուկյան խմբակցությունը, ըստ ամենայնի նրանք ևս շուտով հանդես կգան հայտարարությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին