Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շարունակվում է մոմավառությունն ի հիշատակ շանսոնյեի. ուղիղ

02 Հոկտեմբեր, 2018 19:03
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շարունակվում է մոմավառությունն ի հիշատակ շանսոնյեի. ուղիղ

Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր երկրորդ օրն է շարունակվում է մոմավառությունն ի հիշատակ աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի։

Բացի այդ, այսօր կեսօրից՝ ժամը 12:00-ից, Երևանի Կասկադում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրում բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։  



Երեկ մոմավառությանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ասաց, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր:

Իսկ այսօր՝ Կասկադում սգո մատյանում գրառումներ արեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ 94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնել էր lefigaro.fr-ն: Այս բոթը հայտնվել էր Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին:  

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: 

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին