Կարևոր իրադարձություններ

«91 թ-ին ՀՀԿ-ն մեղավոր չէր, գոնե դրանում ՀՀԿ-ին մի՛ մեղադրեք». Շարմազանով

02 Հոկտեմբեր, 2018 18:22
«91 թ-ին ՀՀԿ-ն մեղավոր չէր, գոնե դրանում ՀՀԿ-ին մի՛ մեղադրեք». Շարմազանով

«Որպեսզի նախաձեռնությունն ավելի ծանրակշիռ ուժ ներկայացնի, դիմում եմ բոլոր պատգամավորներին, որ եթե ցանկություն ունենան իրենց ստորագրությամբ հաստատել, որ միանում են այս նախաձեռնությանը, ապա մեր քարտուղարություն գան և ստորագրեն»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց ԱԺ հարակից այգու դռները ևս բացել քաղաքացիների համար:

Նա տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգմավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի և իր անունից լիազորված է հայտարարել, որ իրենք հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ քննարկմանը ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով՝ ժամը 9-ից մինչև 23:00-ն ազատ ու անարգել մուտք գործել ԱԺ հարակից այգի:

Հովիկ Աղազարյանը հիշեց, որ 1991-ին, երբ ինքը պատգամավոր էր, որոշում կայացվեց, որ այգին քաղաքացիներին տրամադրվի որպես զբոսավայր:

Հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.

 «Եթե 91 թ-ին նման որոշում է եղել, ու մինչև հիմա չի իրականացվել, 91 թ-ին ՀՀԿ-ն մեղավոր չէր, գոնե դրանում ՀՀԿ-ին մի՛ մեղադրեք»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին