Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կա հակահեղափոխություն. Փաշինյան

02 Հոկտեմբեր, 2018 18:05
Հայաստանում կա հակահեղափոխություն. Փաշինյան

«Ես կարծում եմ, որ վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօր Խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով՝ ՀՀԿ-ն և, կարծես թե, ոչ միայն ՀՀԿ-ն, ցույց են տվել հերթական անգամ, որ իրենք ճիշտ չեն գնահատում ՀՀ-ում հաստատված ներքաղաքական իրավիճակը:

«Եվ այն ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն»,- քիչ առաջ ԱԺ-ում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնապես արձանագրելով, որ Հայաստանում կա հակահեղափոխություն:

Ըստ նրա՝ հակահեղափոխություն են բոլոր նրանք անհատապես, որոնք պաշտպանում են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը: Նա նշել է, որ իրեն հավաստիացնում են, որ այդ նախագիծը պաշտպանում են 3 ուժերը:

 

Լրահոս

Դիտել ավելին