Կարևոր իրադարձություններ

Աշոտյանը վարչապետին հորդորել է չկորցնել զգոնությունը

02 Հոկտեմբեր, 2018 17:47
Աշոտյանը վարչապետին հորդորել է չկորցնել զգոնությունը

Արմեն Աշոտյանն այսօր  հայտարարել է,որ ցանկանում է խոսել ոչ թե ներքաղաքական խնդիրներից,  այլ Ղարաբաղյան հիմնախնդրից: 

«Այս հարցում իշխանություն- ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա», - նշել է նա: 

Նա հիշեցրել է վարչապետի հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, և ասել, որ ուզում է հավատալ,թե կպահպանվի այդ պայմանավորվածությունը: 

Միաժամանակ վարչապետին ուղղված մի քանի զգուշացում ուներ՝ նախ չկորցնել զգոնությունը, ապա Ադրբեջանին ՀԱՊԿ թույլ չտալ:

Աշոտյանը նշել է, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածութոյւններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն: Այնուհետև հայտնել է, որ Ադրբեջանի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությանն արձագանքեց, թե տեսաք, որ ասում էինք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների բանաձևն է, երրորդ կողմ չի լինելու, այսինքն՝ Ղարաբաղը չի լինելու: 

Արմեն Աշոտյանը նշել է, որ ինչպես իրենք, այնպես էլ վարչապետը նույն համոզման պետք է մնան, որ առանց Արցախի ժողովրդի որոշման հակամարտությունը չի որոշվելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին