Կարևոր իրադարձություններ

Վանաձորի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու կոչ է արել

02 Հոկտեմբեր, 2018 17:03
Վանաձորի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու կոչ է արել

Այսօր քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը հայտարարել է, որ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

 Մինչ ասուլիսը, քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները չմասնակցեցին:

«Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների տարին, որը պատմության մեջ մնաց որպես մանդատագողության խայտառակ դրսեւորում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը եւ հասավ ընդհուպ մինչեւ սահմանադրական դատարան ու հակասահմանադրական ճանաչվեցին ավելի քան մեկ տարի տեղի ունեցած ավագանու նիստերն ու իրավական մի շարք որոշումներ, բայց այս ամենը չստիպեց Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությանը, ի դեմս ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, ավելի ուշ նաեւ նրանց միացած «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը, փոփոխություններ մտցնել իրենց պահվածքի մեջ»,- նշել է Մարուքյանը, ավելացնելով, որ չնայած նրան, որ բացի ՀՀԿ-ից, մյուս կուսակցությունները միացան հեղափոխությանը, բայց Վանաձորում շարունակեցին աջակցել ՀՀԿ-ին:

«Հաշվի առնելով վերը թվարկած հանգամանքները, ինչպես նաեւ Վանաձորում շարունակվող ՀՀԿ-ի կողմից անարդյունավետ կառավարումը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույնով կոչ է անում Վանաձորի ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Մենք եռօրյա ժամկետում ակնկալում ենք թե՛ խմբակցությունների ու թե՛ անհատ ավագանու անդամների դիրքորոշումը, երբ որ կլինեն բավարար քանակի ստորագրություններ, կտանք նաեւ պաշտոնական ընթացք»,- ասել է Քրիստ Մարուքյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին