Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Ազնավուրի մահվան պատճառը

02 Հոկտեմբեր, 2018 16:34
Հայտնի է Ազնավուրի մահվան պատճառը

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:

Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտարարել է,որ  Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է:

Երգչի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակի լոգարանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին