Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը. Ռուստամյան

02 Հոկտեմբեր, 2018 16:00
ՀՅԴ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար հանդիպման հրավեր չի ստացել:

Ռուսատմյանը նշել է, որ իրենք կողմ են ընտրությունների անցկացմանը, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը:

«Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասել է Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը, ըստ այդմ՝ օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, որպեսզի ապահովվի չեզոքության հարցը։

Այս ամենից ելնելով՝ Ռուստամյանը հայտարարեց, որ 1  տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Պատգամավորը նաև հավելեց, որ  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին