Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի խորհրդականն ազատվել է աշխատանքից

02 Հոկտեմբեր, 2018 15:48
Փաշինյանի խորհրդականն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հայկակ Արշամյանը նշանակվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վարչապետի խորհրդականի պաշտոնում Հայկակ Արշամյանը նշանակվել էր հուլիսին:

 

Լրահոս

Դիտել ավելին