Կարևոր իրադարձություններ

Մարտական հրաձգությամբ զորավարժություն Արցախի ՊԲ-ում

02 Հոկտեմբեր, 2018 14:54
Մարտական հրաձգությամբ զորավարժություն Արցախի ՊԲ-ում

Արցախի ՊԲ-ում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում այսօր բանակի «Մեխակավան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է հստակ կառավարում, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարամասնագիտական պատրաստականություն, բարոյակամային կայուն որակներ ու կրակային խոցման գերազանց արդյունքներ: Մարտավարական զորախաղերի արդյունքում ևս մեկ անգամ փաստվել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պատվով կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին