Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ

02 Հոկտեմբեր, 2018 12:54
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ

Այսօր ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հայտարարել է, որ մինչև այս տարվա ավարտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: 
Այն հարցին, թե արդյոք Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո նախատեսվում է առաջիկայում երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների նոր հանդիպում, Տիգրան Բալայանը պատասխանել է.

«Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»:

 

Լրահոս

Դիտել ավելին