Կարևոր իրադարձություններ

Ես ուզում եմ, որ իմ էրեխեն ազատ մրցակցության մեջ մտնի. Սասուն Միքայելյան

02 Հոկտեմբեր, 2018 12:38
Ես ուզում եմ, որ իմ էրեխեն ազատ մրցակցության մեջ մտնի. Սասուն Միքայելյան

Այսօր Սասուն Միքայելյանը նշել է, որ  Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանում, որպեսզի մյուս թեկնածուները ընկճված չլինեն եւ ազատ ու արդար ընտրություններ տեղի ունենան:

«Որովհետեւ ազատ մրցակցություն է, որպեսզի բոլորն ընկճված չլինեն, նորմալ ընտրություն անցկացվի: Կա 5 թեկնածու, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Դա իմ ցանկությունն էլ է, որ ազատ մրցակցություն լինի: Ես էլ եմ համաձայն, որ չպաշտպանի ՔՊ-ն, որ լինեն ազատ ու արդար ընտրություններ»,-նշել է նա:

Նրա կարծիքով, մարդկանց մեջ մտած է, որ եթե ինչ-որ կուսակցություն սատարում է, ուրեմն առավելություն ունի.

«ՀՀ բոլոր քաղաքացիները Սահմանադրությամբ իրավունք ունեն թեկնածություն դնեն: Իմ երեխեն թեկնածություն է դրել, ես ուզում եմ, որ ազատ մրցակցության մեջ մտնի, եթե հաղթի՝ հաղթի, չէ՝ չէ»,-ասել է Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ինքը եւս քարոզարշավին չի մասնակցելու:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 9-15–ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 5 թեկնածու: ՔՊ-ն Հրազդանում թեկնածու չի առաջադրելու:

 

Լրահոս

Դիտել ավելին