Կարևոր իրադարձություններ

Ազատամուտ գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

02 Հոկտեմբեր, 2018 12:12
Ազատամուտ գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները փակել են Իջեւան-Բերդ ավտոճանապարհը: Նրանք պահանջը գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականն է: Պահանջում են նաև,  որ այստեղ գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացի ճանապարհը փակելուց՝ գյուղացիներն իրենց բողոքն արտահայտում են նաև դպրոցում դասադուլի միջոցով:

Երեկ համայնքի բնակիչները հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել  համայնքի ղեկավարը, ով եղել է ԲՀԿ անդամ, ապա նաեւ ՀՀԿ-ական:

Գյուղապետը հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ ընտրվել է գյուղի բնակիչների կողմից: Մարզպետ Ղալումյանն առաջարկել է հարցը լուծել  տեղական հանրաքվեի միջոցով:

Գյուղացիները որոշեցել են  ժամանակավորապես միակողմանի բացել ճանապարհը, իսկ եթե տեսնեն, որ հանրավքեի հարցը չի լուծվում, նորից կփակեն ճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին