Կարևոր իրադարձություններ

Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի. «Ժողովուրդ»

02 Հոկտեմբեր, 2018 09:57
 Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմ­բերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատող­ները մատնվել են պարապուրդի: 

Սա նկատելի է հատկապես վարչական շր­ջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Ան­հայտ են նաև քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրե­րը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշ­տոններին: 

Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրնե­րով, անգամ գրեթե չեն հաճախում աշ­խատանքի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին