Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սեյրան Սարոյանն ընդհատակ է անցել. «Իրավունք»

02 Հոկտեմբեր, 2018 08:50
 Սեյրան Սարոյանն ընդհատակ է անցել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով  հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել:

Թե ուր եւ ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան, որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը բավական ծանր է տանում, իր վերջին հայտարարություններով էլ պայմանավորված՝ իրեն վատ է զգում եւ չի ուզում ոչ հասարակության մեջ երեւալ, ոչ էլ խորհրդարանում:

Ոմանք էլ պնդում են, թե Ս. Սարոյանը, պարզապես, չի ցանկանում ուշադրություն սեւեռել իր վրա ինչ-ինչ պատճառներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին