Կարևոր իրադարձություններ

Ո՞ր փողոցներն են փակվելու հոկտեմբերի 2-ից 3-ը

01 Հոկտեմբեր, 2018 23:16
Ո՞ր փողոցներն են փակվելու հոկտեմբերի 2-ից 3-ը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը` ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: 

Ազատության պողոտան՝ Ազատության պողոտա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկ: Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին: Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ:

Ամիրյան փողոցը: Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ: Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա: Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:

 

Լրահոս

Դիտել ավելին