Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Կամ վարչապետի հրաժարական, կամ Սահմանադրական փոփոխություն. Փաշինյան

01 Հոկտեմբեր, 2018 21:52
Կամ վարչապետի հրաժարական, կամ Սահմանադրական փոփոխություն. Փաշինյան

 Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խորհրդարանն արձակելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ հանդիպումը:

«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»

Այս մասին ասաց վարչապետը «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում 

Վարչապետը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը:

«Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն  արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝  80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- ասաց նա և նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:

 
 
«Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ: Այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, և ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է: Նա նշեց, որ թիվ մեկ հարցը խորհրդարանական ընտրություններն են, առանց այդ հարցի լուծման ուրիշ ոչ մի հարց երկրում չի լուծվի:

«Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է՝ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հանդիպումից գոհ ու դժգոհի խնդիր չկա: Վարչապետն ասաց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, և ըստ անհրաժեշտության արտախորհրդարանական ուժերի հետ ևս կհանդիպեն:

«Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է ,որ համաձայնություն ենք ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա և նշեց, որ երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն:

Նա ասաց, որ հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին