Կարևոր իրադարձություններ

Մաեստրոն բազմիցս սովորեցրել է, թե ինչ է մարդասիրությունն ու հայրենասիրությունը. Մարության

01 Հոկտեմբեր, 2018 21:18
Մաեստրոն բազմիցս սովորեցրել է, թե ինչ է մարդասիրությունն ու հայրենասիրությունը. Մարության

Երեւանի քաղաքպետ Հայկ Մարությանը ցավակցել է Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին հարազատներին եւ համայն հայությանը:

Քաղաքապետը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա իհարկե մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը եւ արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին եւ հարազատներին»:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։

 

Լրահոս

Դիտել ավելին