Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը «բանակցում են» «Մարիոթ Արմենիա» սրճարանում

01 Հոկտեմբեր, 2018 21:06
Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը «բանակցում են» «Մարիոթ Արմենիա» սրճարանում

Րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը:

Հիեցնենք, օրակարգում խորհրդարանն արձակելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է: 

 Հանդիպումն այս պահին ընթանում է «Մարիոթ»–ի բացօթյա սրճարանում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, նշել է, որ քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: «Կա հարց, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասել է Արմեն Աշոտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին