Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր կհանդիպեն. Աշոտյան

01 Հոկտեմբեր, 2018 17:58
Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր կհանդիպեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այսօր արդեն պլանավորված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Աշտոյանը նշել է, որ վայրի և ժամի մասին լրացուցիչ բան չի կարող ասել, բայց այդ հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա:

«Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: Այն հարցը, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաեւ մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այդ հանդիպումները երեք կարևոր սկզբունքների հիման վրա պետք է կազմակերպվեն՝ սահմանադրականություն, ՀՀ ներքին կայունություն և Հայաստանի անվտանգային միջավայրի կայունություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին