Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի խոսնակը պարզաբանում է զոհված զինվորի մահվան հանգամանքները

01 Հոկտեմբեր, 2018 16:41
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանում է զոհված զինվորի մահվան հանգամանքները

Օրեր առաջ մահացու վիրավորում ստացած զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Մկրտչյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

Shabat.am լրատվականը կապ հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան հետ, ճշտելու այն տեղեկատվությունը, ըստ որի Բաբայանը դեպքի հաջորդ օրը հայտարարել էր, թե զինվորը մահացել է հայրենիքը պաշտպանելիս՝ մինչդեռ այսօր ՀՀ Հատուկ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ:

«Ինքն այդ ժամանակ եղել է հայրենիքի պաշտպանության սահմաններին, և այն, որ այդ մեդալը տրվել է, լրիվ համապատասխանում է իր գործողություններին և ծառայությանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Մեր դիտարկմանը, որ, ըստ ՀՔԿ-ի, զինծառայողի չի մահացել հակառակորդի գնդակից, Դավիթ Բաբայանը հավելեց.

«Ես ասել եմ հայրենիքը պաշտպանելիս, այդքանով սահմանափակվենք»:

ՀՔԿ-ն նաև տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին