Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն փորձում է հնարավորինս երկարաձգել գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետը. փոխվարչապետ

01 Հոկտեմբեր, 2018 15:24
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
ՀՀԿ-ն փորձում է հնարավորինս երկարաձգել գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետը. փոխվարչապետ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին․

- Կա խորհրդարան՝ ներկայացուցչական մարմին, որը գրեթե ոչ մեկի չի ներկայացնում, և կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը։ Կա խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատման հստակ հասարակական պահանջարկ։

- Կա ինստիտուցիոնալ խառնաշփոթ։ Օրինակ՝ անհասկանալի է, թե ԱԺ-ում կա՞ կայուն մեծամասնություն, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Եթե կա, և դա ՀՀԿ-ն չի, ապա ինչու՞ է ԱԺ ղեկավար կազմը, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների բաշխվածությունը մնում նույնը։

- Այս իրավիճակը խիստ անբարենպաստ է մեր երկրի անվտանգության, ինչպես նաև տնտեսական զարգացման տեսանկյունից։

- Քաղաքական, խորհրդարանական, սահմանադրական հետագա ճգնաժամից խուսափելու միակ ճանապարհը շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ մի բան, որն, ի դեպ, շատ հստակ ձևակերպված է կառավարության ծրագրում և հաստատված է ԱԺ-ի կողմից։

- Արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ մի քանի այլ տարբերակներով։

- ՀՀԿ-ն կարծես թե փորձում է բանակցությունների իմիտացիա անել և հնարավորինս երկարաձգել գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետը։

- Մենք կարծում ենք, որ ՀՀԿ-ն պետք է շանս ունենա՝ մասնակցելու այս գործընթացին, բայց եթե իրենք որոշեն խոչընդոտեն դրան, մենք կարող ենք և հասնել հասարակության կոնսենսուսին առանց իրենց»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին