Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բաքվում տեղի է ունեցել հանրահավաք «Ազատագրել Ղարաբաղը» կարգախոսով

01 Հոկտեմբեր, 2018 14:47
Բաքվում տեղի է ունեցել հանրահավաք «Ազատագրել Ղարաբաղը» կարգախոսով

Հանրահավաքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ շրջանի սպորտային ու առողջապահական համալիրի մարզադաշտում։ Հավաքի կարգախոսներն էին «Սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում» և «Ազատագրել Ղարաբաղը», հայտնում է panorama.am-ը։ 

Հավաքը կազմակերպել էր «Ղարաբաղ» հանրային կոմիտեն, որը թույլատրվել էր իշխանությունների կողմից։

Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին հավաքին հայտարարել է, որ իրենց նպատակն է «բարձրացնել Ղարաբաղի ազատագրման հարցում հանրային ակտիվությունը»։

«Մեր տարածքները 26 տարի օկուպացված են, միլիոնավոր հարկադրված միգրանտներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի վայրեր։ Ժամանակն է դիմել վճռական գործողությունների»,-ասել է Ակիֆ Նագին։

Հանրահավաքն ավարտվել է ժամը 5-ին՝ հայտարարության ընդունմամբ, որում պահանջ է ներկայացվում իշխանություններին՝ «սկսել հակաահաբեկչական գործողություն՝ Ադրբեջանի տարածքներն ազատագրելու համար», «ազատ արձակել քաղբանտարկյալներին», «իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ», «պայքարել կոռուպցիայի դեմ», «ուժեղացնել վետերանների, ընտանիքների սոցիալական պաշտպանությունը»։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին