Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Մինչեւ հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում միացեք Շանթ Հարությունյանի արդարացման բողոքի ցույցին

01 Հոկտեմբեր, 2018 13:44
Մինչեւ հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում միացեք Շանթ Հարությունյանի արդարացման բողոքի ցույցին

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է մի քանի կուսակցությունների, որպեսզի վերջիններս ՀՀ իշխանություններից պահանջեն անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին:

Կոչն ուղղված է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ , «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական եւ  «Սասնա Ծռեր» կուսակցություններին:

Կոչը ներկայացնում ենք ստորեւ.

«Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետեւյալ հորդորով.

ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին եւ սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչեւ հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման եւ համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին:

Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, եւ ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու եւ քաղաքացու իրավունքները:

Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին