Կարևոր իրադարձություններ

Նախնական տվյալներով զինծառայողը մահացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով

01 Հոկտեմբեր, 2018 13:20
Նախնական տվյալներով զինծառայողը մահացել է  համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել էր հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: 

 

Լրահոս

Դիտել ավելին