Կարևոր իրադարձություններ

Այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում. Էդմոն Մարուքյան

01 Հոկտեմբեր, 2018 12:49
Այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում. Էդմոն Մարուքյան

Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության եւ արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձեւով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաեւ մինչեւ 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։

Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված եւ կալանավորված անձանց ու նրանց ընտանիքների համար, մյուս կողմից զգալիորեն կբեռնաթափվեն խիստ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները։

Նախնական քննարկման արդյունքում կառավարությունում դիրքորոշումը բացասական է, սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։

Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում եւ ըստ այդմ գտնում եմ, որ շուտափույթ պետք է համաներման մասին օրենք ընդունվի, որը, համաձայն Սահմանադրության 117-րդ հոդվածի, կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից։ Այսպիսով գնդակը կառավարության դաշտում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին