Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Արմավիրի Ոսկեհատ գյուղում

01 Հոկտեմբեր, 2018 11:40
Առեղծվածային դեպք Արմավիրի Ոսկեհատ գյուղում

Արմավիրի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին