Կարևոր իրադարձություններ

Իրանը ավիահարված է հասցրել Սիրիային

01 Հոկտեմբեր, 2018 10:40
Իրանը ավիահարված է հասցրել Սիրիային

Իրանն ավիահարված է հասցրել Սիրիային՝ Եփրատ գետի արևելքում, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են Ահվազում զորահադեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպիչների և նրանց վերահսկողության ներքո գտնվող օբյեկտների ուղղությամբ:

Հարվածը հացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդա-տիզերական դիվիզիան: Արդյունքոմ մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել, կան նաև տուժածներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի հարավարևմտյան Ահվազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 24, տուժել՝ առնվազն 50 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին