Կարևոր իրադարձություններ

Թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել

01 Հոկտեմբեր, 2018 10:03
Թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել

Երևանի Շևչենկոյին անվան թիվ 42 դպրոցի մանկավարժները դասադուլ են անում՝ դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջով

Այս մասին հաղորդագրություն է տարածել Անահիտ Բախշյանը:

«Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»,-գրել է Բախշյանը:

Նա նշել է, որ այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ  ուրբաթ օրը նրան  ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: «Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը»,-գրել է Բախշյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին