Կարևոր իրադարձություններ

Անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում արձանագրված թվաքանակը

30 Սեպտեմբեր, 2018 20:15
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
Անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը  գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում արձանագրված թվաքանակը

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ: 

2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344):
Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ-ի 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633»: 

Նախարարը նաև ինֆոգրաֆիկա է ներկայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին