Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

26 Սեպտեմբեր, 2018 19:14
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Հիշենցնենք, որ   սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը գազի մատակարարումը դադարեցվել էր  Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել էր ժամը 07:00-ից:Հանրապետության սպառողների գազամատակարարումը իրականացվեց առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին