Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

26 Սեպտեմբեր, 2018 18:56
Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, նշել է, որ իրենք բողոք չունեն այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԳՆ-ն ֆուտբոլիստից հետ է վերցրել դիվանագիտական անձնագիրը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այդ տեղեկությունը լայն քննարկման առարկա է դարձել մամուլում: Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը նշել է, Մխիթարյանը դիվանագիտական անձնագիրը ստացել է 2 տարի առաջ եւ հետ է վերադարձրել 2 ամիս առաջ: Նա նաեւ ասաց, որ իրենք ոչնչից չեն դժգոհում:

«Ոչ բողոքելու բան ունենք, ոչ էլ պարտավորեցնում ենք, որ տան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք չեն դիմելու ՀՀ կառավարություն անձնագիրը վերականգնելու համար:

Մարինա Թաշչյանը նշել է նաև, որ դիվանագիտական անձնագիրը որդուն օգնում էր բազմաթիվ դեպքերում խուսափել փաստաթղթային քաշքշուկներից: Ասաց, որ ակումբի ու հավաքականի հանդիպումների գրաֆիկը շատ խիտ է, ու դա վիզայի հետ կապված ավելորդ լարվածություն չունենալու միջոց էր: Ամեն դեպքում, Թաշչյանն ընդգծեց, որ հիմա որդին ճանապարհորդելիս խնդիրներ չի ունենում:

Մանրամասները այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին