Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան դժվար թե տեղի ունենա մինչև տարեվերջ. ՌԴ նախագահի օգնական

26 Սեպտեմբեր, 2018 17:51
Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան դժվար թե տեղի ունենա մինչև տարեվերջ. ՌԴ նախագահի օգնական

Թեև այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի մոտ ժամանակներս, Ռուսաստանի դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ փոխանցում է, որ այցը դժվար թե տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: 

«Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»:Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին