Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը

26 Սեպտեմբեր, 2018 17:37
 Մեկնարկում է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը

2018 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում (հասցե՝ Երևան, Սայաթ Նովա 19) Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի բացման արարողությունը, ինչպես նաև մեկնարկում է ծրագրով նախատեսված գլխավոր վերապատրաստման դասընթացը: Ծրագիրն իրականացվում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են գալու Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Արարողությանը մասնակցելու են Եվրոպական լրագրության կենտրոնի միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայցուցիչներ ԵՄ-ից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և լրատվամիջոցներից:

Գլխավոր վերապատրաստման դասընթացի մեկնարկին ելույթներով հանդես են գալու ծրագրում ներգրավված փորձագետները՝ ներկայացնելով ծրագրի ընթացքում իրենց կողմից իրականացվող մարզային դասընթացների բովանդակությունը:
Միջոցառման ավարտին ՔՀԿ և լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծրագրին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը քննարկել բանախոսների հետ:
Պետական  բյուջեն կառավարական ամենակարևոր գործիքներից է, որի միջոցով իրականացվում է կառավարության քաղաքականությունը: Այնինչ, Հայաստանի շատ քաղաքացիներ, հատկապես երիտասարդները, տեղյակ չեն, թե ինչպես է պետական բյուջեն ծախսվում: «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը:

 Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերություններին շրջանակին առնչվող ոլորտներում պետական բյուջեի վերահսկողությունը, ինչպես նաև՝ երիտասարդների շրջանում հետաքննական լրագրության խթանումը:

  

 

 

Լրահոս

Դիտել ավելին