Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը գաղտնալսման շրջանակներում ԱԺ հանձնաժողով հարցաքննության կհրավիրեն. Կոստանյան

26 Սեպտեմբեր, 2018 16:11
ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը գաղտնալսման շրջանակներում ԱԺ հանձնաժողով հարցաքննության կհրավիրեն. Կոստանյան

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման շրջանակներում հանձնաժողով հարցաքննության կհրավիրեն հենց ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ինչպես նաև վարչապետին, հայտարարել է Ազգային ժողովում  նորաստեղծ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Տրամաբանական է, որ առնվազն այդ անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին, բոլոր սուբյեկտները  հրավիրվելու են»,-նշել է նա:

Գևորգ Կոստանյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ:

«Մենք ընդունելի համարեցինք, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները՝ հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարատը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար՝ ապահովելու մարդու սահմանադրական իրավունքի իրացումը»,-ասել է Կոստանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին