Կարևոր իրադարձություններ

Քրեական օրենսգրքի փոփոխությունները զսպող էֆեկտ ունեցավ. Քոչարյան

26 Սեպտեմբեր, 2018 15:32
Քրեական օրենսգրքի փոփոխությունները զսպող էֆեկտ ունեցավ. Քոչարյան

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ  Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակները եղել են գրեթե իդեալական, ցուցակները բավականին մաքրվել են, ցուցակներում մահացածների վերաբերյալ ընդամենը մի քանի դեպք է արձանագրվել:

«Հասցեների ստուգումն իրականացվել է մեր ուժերով, մի քանի հարյուր մահացածի հանուն է հանվել՝ 600-ից ավելի: Իսկ 2-3 դեպք մահացածի մասով տեղեկություն, Երևան քաղաքաի համար շատ քիչ է»,- ասել է նա:

Քոչարյանի կարծիքով՝ առաջին անգամ տեղամասերին մոտ ոչ միայն անշարժ, այլև շարժական ծառայողական խմբեր էին գործում, որոնք մի քանի րոպեների ընթացքում մոտենում էին ահազանգի վայր. «Գազելների ֆենոմենի բացակայությունը պատահական չէր, դա Քրեական օրենսգրքի փոփոխությունների ուղղակի հետևանք էր, ընտրողին ծառայութուն մատուցելը քրեականացվեց: Սա բավականին զսպող էֆեկտ ունեցավ և ընտրական հանցագործությունները սրանով կանխարգելվեցին»:

 

Լրահոս

Դիտել ավելին