Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները մինչև վերջ կդիմադրեն. վերլուծաբան

26 Սեպտեմբեր, 2018 14:56
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները մինչև վերջ կդիմադրեն. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը այսօր  հայտարարել է, որ Երևանի ավանագանու ընտրությունները կարելի է վստահության մանդատ համարել, բայց իրականում այդ մանդատը մինչ այդ էլ կար, որովհետև ակնհայտ էր, որ ԱԺ-ն իր ներկայացված կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին:

«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները մինչև վերջ կդիմադրեն, որովհետև նոր ԱԺ արտահերթ ընտրություններում նրանք, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չեն լինի խորհրդարանում, կամ մի կերպ կհաղթահարեն շեմը, այսինքն՝ հանրապետականները կորցնելու շատ բան ունեն և կդիմադրեն։ Նույնը՝ Դաշնակցությունը»։

Բաղդասարյանը  նշել է, որ ԲՀԿ-ի պարագան փոքր-ինչ այլ է քանի որ վերջինս պահպանեց երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը և գուցե համաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Լույս» դաշինքը եթե դրան դեմ գնա, դա պարզապես քաղաքական ինքնասպանություն կլինի, «Լույս» դաշինքը կողմ կարտահայտվի»,- եզրափակել է վերլուծաբանը։

 

Լրահոս

Դիտել ավելին