Կարևոր իրադարձություններ

Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են. Ալիկ Սարգսյան

26 Սեպտեմբեր, 2018 13:15
 Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են. Ալիկ Սարգսյան

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր անդրադառնալով սոցիալական ցանցերում հնչող վիրավորանքներին նշել է, որ դրանք ֆեյքեր են վարձատրվող  ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից, որոնք  ֆեյսբուքում վիրավորում են մարդկանց.

«Էսքան զոմբի մեր երկրում չի կարող լինել, սրանք պատվիրակված մարդիկ են: Զոմբիները դիվանների վրա նստած, իրենց կեղտոտ սպարտիվկեքով, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն, ոչ մի բանով զբաղվում են, էն ժամանակ էլ չեն աշխատել, հիմա էլ չեն աշխատում... Իհարկե, կազմակերպված է, էսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են, կապ չունի այդ մարդը ով է, ոնց է ապրել: Արդյոք այդ ցուցակի մեջ եղել է, թե ոչ, արդյոք արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, տրվում է հարձակման հրաման՝ ֆաս, ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով»,- նշել է  ՀՀԿ պատգամավորը:

 Սա շատ վատ բան է, ազդում է նաեւ լրագրողների վրա, որովհետեւ հերթը մի օր ձեզ էլ կհասնի: Իմ հասարակ երեկվա փոքր մեկնաբանության տակ, որի իրավունքը ես ունեմ, ինչ ասես գրում են: Ուզում է 7 հազար խաժամուժ լինի, ոչ մի խաժամուժ չի կարող իմ դիմաց կանգնել ու դեմքիս ասել, որովհետեւ խոսքով, գործով, ֆիզիկապես, իրենք իմ կողքին կանգնելու իրավունք էլ չունեն»,-հայտարարեց պատգամավորը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ ունի ֆեյքեր, որոնք նման բաներ են գրում, Ալիկ Սարգսյանն նշել է. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ինձ մի խառնեք այդ ցուցակին, ես դուրս եմ այսդ ամեն ինչից, մի քիչ էլ վեր եմ կանգնաց այդ ամենից»:

 

Լրահոս

Դիտել ավելին