Կարևոր իրադարձություններ

Եվս մի 80 տոկոս կհավաքենք արդեն հանրապետությունում․Լենա Նազարյան

26 Սեպտեմբեր, 2018 13:08
Եվս մի 80 տոկոս կհավաքենք արդեն հանրապետությունում․Լենա Նազարյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը կարծում է , որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արագ անցկացումը շահեկան է նախ Հանրապետականների համար։ «Ինչքան քաղաքական ուժերը դիմադրեն այս պրոցեսին, այնքան հանրության մեջ լարվածությունը կշատանա, այնքան հանրության բացասական վերաբերմունքը նրանց հանդեպ կմեծանա, ԱԺ-ն այսօր չի արտահայտում հանրության քաղաքական կողմնորոշումը»։ Shabat.am – ի հետ զրույցում ասաց Նազարյանը։

Իսկ խարհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու երկու տարբերակ կա՝ վարչապետը հրաժարական տա և 2 անգամ անընդմեջ նոր վարչապետի առաջադրում և ընտրություն տեղի չունենա։ Այս տարբերակը Նազարյանը համարում է ռիսկային՝ չբացառելով որևէ քաղաքական ուժի կողմից նոր թեկնածուի առաջադրում։ Մյուսը սահմանադրության փոփոխությունների ճանապարհն է,սա էլ Նազարյանը համարում է ժամանակատար։ Իսկ եթե քաղաքկան ուժերը սահմանադրական փոփոխությանը դեմ լինեն, հանրաքվե կանցկացնեն, ինչը ըստ Նազարյանի ձեռնտու չէ ՔՊ-ից բացի մնացած բոլոր ուժերին․ «Երկրորդ անգամ կառավարությունը կստանա վստահության քվեն, ևս մի 80 տոկոս կհավաքենք արդեն հանրապետությունում, արդյոք դա շահեկան է ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի համար» ։ Նազարյանը լավագույն տարբերակ համարում է, բոլոր ուժերի հետ համաձայնության գալով, առանց սահմանադրության փոփոխության խորհրդարանը լուծարելը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին