Կարևոր իրադարձություններ

Կարելի էր հիշեցել ՄԱԿ-ին, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան դարձան ՄԱԿ-ի ԱԽ անդամ, բայց 2016-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց. քաղաքագետ

26 Սեպտեմբեր, 2018 12:46
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
 Կարելի էր հիշեցել ՄԱԿ-ին, թե ինչպես  Ադրբեջանն ու Թուրքիան դարձան ՄԱԿ-ի ԱԽ անդամ, բայց 2016-ին Ադրբեջանը  պատերազմ սանձազերծեց. քաղաքագետ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մեր վարչապետի ելույթում, անշուշտ, քննադատության կամ առարկության ենթակա որևէ բան չկա: Բայց այն կարող էր ուղղակի ցնցող լինել այլ կառուցվածքի, այլ շեշտադրումների ու չհնչած թեզերի պարագայում: Դրա մեծագույն հնարավորությունն ընձեռում էր Վեհաժողովի խորագիրը՝ «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն և համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների զարգացման համար»: Անշուշտ սկիզբը պետք է լիներ թավշյա հեղափոխությունը, Հայաստանի ժողովրդի՝ ազատ, իրավունքով ապրելու ու այն ոչ բռնի մեթոդներով իրականություն դարձնելու համար պայքարը: Այն կարելի էր կապել 30-ամյա վաղեմության ղարաբաղյան շարժման հետ որպես դրա նախատիպ, որի ժամանակ ինքնորոշոման խաղաղ պահանջը բախվեց Ադրբեջանի ագրեսիայի ու բռնության հետ: Հետ գնալ ցեղասպանություն ու հայ-թուրքական հարաբերություններ, կրկին վերադառնալ մեր օրեր՝ ցուցանելով այդ երկրների որդեգրած թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, մեկուսացումը, որի թիրախը ժողովրդի ապրելու ու այլ իրավունքը խեղդելն է: ՄԱԿ-ի դերի մասին խոսելիս կարելի էր հիշեցել ՄԱԿ-ին, թե ինչպես տաիներ առաջ Ադրբեջանն ու Թուրքիան դարձան ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ իբր խաղաղության գործում ներդրման համար, բայց 2016-ին պատերազմ սանձազերծվեց Ադրբեջանի կողմից, որտեղ նրանք նույն դիրքերից էին հանդես գալիս: Հիշեցնել, որ ՄԱԿ-ը դիրքորոշում հայտնեց դրա մասին, տեղակալը եկավ Հայաստան, ծանոթացավ այն հանցագործություններին, որ տեղի էին ունեցել քաղաքացիական բնակչության հետ, զինվորների աճյունների հետ: Հարց կախել օդում, թե ինչո՞ւ Արցախը միջազգային համակարգի մաս չէ, որ ՄԱԿ-ը պետք է նաև Արցախ հայության ատյաններից մեկը լինի, ՄԱԿ-ը պետք է իրոք գոյություն ունենա բոլոր ժողովուրդների համար ու ճանաչի բոլորի գոյությունը, որ դա է մեր պատկերացրած հավասարությունը, արդարությունը: Քանի որ ՄԱԿ-ում խոսվում էր 2030 օրակարգի մասին,կարելի էր շարադրել Հայաստանի պատկերացրած միջազգային համակարգը, իրավունքը և հարաբերությունները՝ բռնությունները, ցեղասպանությունները, պատերազմները բացառելու առումով: Ադրբեջան-Արցախ ուղիղ բանակցությունների հարցը կարող էր ավելի զիլ դրվել Բաքվի առաջ՝ որպես լակմուսի թուղթ, արդյոք մեր հարևանը և մնացյալ աշխարհը միջազգային հարաբերությունները պատեկրացնում են նույն կերպ: Միջազգային հարաբերութուններում Հայաստանի որդեգրած սկզբունքները շատ ավելի հատու կարող էին դրվել՝ վեճերի (ակնարկում մեզ համար կարևորություն ներկայացնող պետությունների միջև, ինչպես ԱՄՆ-Իրան, Արևմուտք-Ռուսաստան դիմակայություննեևը), կոնֆլիկտների լուծում խաղաղ եղանակներով: Պետք էր դուրս գալ հայաստանյան կոնտեքստից, որը չափազանց շատ էր, մեր որդեգրած սկզբունքներն ու արժեքները պրոյեկտել տարածաշրջանի, կոնֆլիկտային տարածաշրջանների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի վրա, դրա պրիզմայից քննության ենթարկել զարգացումները, հայտնել մտահոգություններն ու տալ լուծումների մասին մեր պատկերացումները»:

 

Լրահոս

Դիտել ավելին