Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի. ԱԳՆ խոսնակ

26 Սեպտեմբեր, 2018 12:15
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի. ԱԳՆ խոսնակ

Այսօր Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ շրջանակում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կազմակերպվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրակարգին անդրադառնալով՝ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պետք է բովանդակություն ունենա, այն չպետք է ինքնանպատակ լինի:

Բալայանը պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքները կհրապարակվեն հանդիպման ավարտին:

Տիգրան Բալայանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

«Փաշինյանը նշել էր բազմիցս, ՄԱԿ ամբիոնից ևս շեշտեց, որ պետք է կատարվեն բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է ապրիլյան ագրեսիայից հետո տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին: Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը 2016 թվականից մինչ օրս արգելափակում է այդ պայմանավորվածությունները: Կարծում եմ՝ այսօր Նյու Յորքում կայանալիք հանդիպմանն այս հարցերը դրվելու են մեր կողմից»,- ասաց Տիգրան Բալայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին