Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2018 09:06
Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է «Հայաստանի ֆուտբոլի հավա­քականի անդամ, հայ ֆուտբո­լասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություննե­րով, երեկ զրկել են դիվանագիտա­կան անձնագրից: Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է: 

Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպան­ներն» են, դրսում պետության վարկը բարձրաց­նողները: Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում: Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկ­նաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին