Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում նաև ԵԱՏՄ քաղաքացիներին

26 Սեպտեմբեր, 2018 00:01
ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում նաև ԵԱՏՄ քաղաքացիներին

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է՝ ՌԴ Պետդումայի քննարկմանը նոր օրինագիծ է ներկայացվել, ըստ օրինագծի արգելում է արտասահմանյան անձնագիր ունեցող անձանց աշխատել որպես վարորդ: 


Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ներկայիս օրենքում ևս նման կետ կա, սակայն բացառություններ են արված Եվրասիական տնտեսական միության (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզստան) քաղաքացիների և այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է (Հարավային Օսիա):

 Ռուսաստանում աճում է արտասահմանցի վարորդների մասնակցությամբ վթարների թիվը, ասել է 
Օրինագծի հեղինակ

ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամսում նրանց մասնակցությամբ 2395 ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 246 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում այդ ժամանակահատվածում 69 000 ՃՏՊ է գրանցվել:

Արտասահմանյան վարորդական իրավունքներով երթուղային տրանսպորտային միջոցներ վարելն արգելելու մասին օրենքն ուժի մեջ էր մտել 2017-ի հուլիսին:

 

Լրահոս

Դիտել ավելին