Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

25 Սեպտեմբեր, 2018 23:26
Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Rusarminfo-ն գրում է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Rusarminfo-ի փոխանցմամբ՝  ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է. «Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ՌԴ ղեկավարի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու այն հարցերը, որոնց մասին կողմերը պայմանավորվել են կամ կիսատ են թողել սեպտեմբերին Սոչիում կայացած առաջին հանդիպման ժամանակ»:


Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-28-ը Վլադիմիր Պուտինը Դուշանբեում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին