Կարևոր իրադարձություններ

Ջերմ, մատչելի և առանց վիզայի. «Аргументы и факты»-ին՝ Հայաստանի մասին

25 Սեպտեմբեր, 2018 22:41
Ջերմ, մատչելի և առանց վիզայի.  «Аргументы и факты»-ին՝ Հայաստանի մասին

Ռուսական «Аргументы и факты» շաբաթաթերթը  իր ընթերցողների համար առանձնացրել է վայրեր, որոնք կարելի է ընտրել  նոյեմբերյան արձակուրդների և ուղևորությունների համար:


 Rusarminfo-ի փոխանցմամբ , Ռուսաստանի Դաշնության տարածքում և արտասահմանյան այլ ուղղությունների շարքում շաբաթաթերթը ռուս ճանապարհորդներին խուրհուրդ է տվել այցելել նաև Հայաստան:

«Եվս մեկ ազատ վիզային և ջերմ ուղղություն՝ Հայաստան: Մոսկվայից Երևան ուղիղ չվերթն արժե 12 000 ռուբլի: Քաղաքի կենտրոնում տեղակայված երեքաստղանի հյուրանոցի երկտեղանոց համարում բնակությունը 3 գիշերակացի համար կկազմի 5800 ռուբլի: Արդյունքում ստացվում է 29 800 ռուբլի երկու անձի համար», - գրում է ռուսական պարբերականը:

Նշվում է նաև, որ առավել մատչելի գներով կարելի է այցելել Գյումրի, ուր կատարած ուղևորությունը կարժենա 23 700 ռուբլի:

Պարբերականը խորհուրդ է տալիս նաև Երևանից կամ Գյումրիից հասնել Սևանա լիճ, որն ամենամեծն է Կովկասում:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին