Կարևոր իրադարձություններ

Վարչապետի անակնկալ հանդիպումը Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

25 Սեպտեմբեր, 2018 22:23
Հեղինակ՝ Արման Եղոյան
Վարչապետի անակնկալ հանդիպումը Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: 

Գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկարներ հանդիպումից:

«Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են», - գրել է Եղոյանը:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ֆանտաստիկ օրինակ է:

Նյու Յորքում ընթացող Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 25-ին նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի ելույթը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին