Կարևոր իրադարձություններ

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

25 Սեպտեմբեր, 2018 20:42
Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, որ արդյո՞ք կա տեղեկություն 2018 թվականի հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին ազատ արձակելու մասին: Տղայի հայրը՝ Մուստաֆան, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում է և տեղեկացրել է, որ իր որդին ազատ է արձակվելու:

«Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել էթուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվիՈւմութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում:

 

Լրահոս

Դիտել ավելին