Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք չէր ասում ,ինձ ընտրեք, որովհետև մեր քաղաքական թիմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է․Լենա Նազարյան

25 Սեպտեմբեր, 2018 18:44
Ոչ ոք չէր ասում ,ինձ ընտրեք, որովհետև մեր քաղաքական թիմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է․Լենա Նազարյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «ԻՄ քայլը» դաշինքի տարած հաղթանակը շատերի կարծիքով բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական հաղթանակն է և ոչ քաղաքական ուժի։  Shabat.am –ը թեմայի շուրջ խոսեց  «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ․ «Ոչ ոք չէր ասում ,ինձ ընտրեք, որովհետև մեր քաղաքական թիմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանի գործոնը շատ մեծ ազդեցություն ունեցավ, բայց չեմ ուզում նաև թերագնահատել իր թիմին, որովհետև և կառավարությունը, և ավագանու թեկնածունեը, և քաղաքապետի թեկնածուն շատ լավ աշխատեցին։

Մարդիկ հասկացան, որ սա սովորական ընտրություններ չեն, այն պետք է ապահովի հեղափոխության շարունակությունը»։  Լենա Նազարյանի կարծիքով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում տարած  հաղթանակով , ըստ ամենայնի,նրանք ստացան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գործընթացը սկսելու բնակչության գերակշռող մասի թույլտվությունը։ Լենա Նազարյանը ընդգծեց , որ այս ընտրությունները եզակի էին նրանով, որ ընտրողը ընտրատեղամաս գնալու ոչ մի այլ մոտիվացիա չուներ(իշխանությունը չէր գործադրում ոչ մի լծակ), բացի սեփական կամքն արտահայտելուց։

 

Լրահոս

Դիտել ավելին